Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Էրդողանը նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը գոհունակություն է առաջացնում, նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր աջակցությունը ցուցաբերել այս գործընթացի խաղաղ ավարտի համար։

Թուրքիայի նախագահը նաև կարևորել է տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումը՝ ընդգծելով, որ Անկարան շարունակելու է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ։

Leave a comment