Բաքուն շարունակում է առաջ մղել «Արևմտյան Ադրբեջանի» թեման. փորձագետը՝ ռիսկերի մասին

https://arm.sputniknews.ru/20260622/baqun-sharunakum-e-araj-mghel-arevmtjan-adrbejani-teman-pvordzagety-riskeri-masin-103729467.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2144/68/21446859_0:0:1425:1068_1920x0_80_0_0_be8a25c2b68907fdd2718572a06a54a2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում – 2020, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ – 2020, դավիթ հարությունով (ռազմական փորձագետ)

ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում – 2020, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ – 2020, դավիթ հարությունով (ռազմական փորձագետ)

Բաժանորդագրվել

Դավիթ Հարությունովի խոսքով` Ադրբեջանն այս թեման առաջին հերթին օգտագործում է որպես քաղաքական ճնշման գործիք։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Բաքուն օրակարգում է պահում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի»՝ Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման թեման։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, անվտանգային հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը։

Նրա խոսքով` թեմային նվիրված տարատեսակ փառատոններն ու մյուս միջոցառումները պետք է դիտարկել որպես Երևանի վրա ճնշում գործադրելու լծակ, այդ թվում՝ ապագայում արցախահայության՝ իրենց հարազատ տներ վերադարձի հարցի քննարկումները կանխելու համար։

Հունիսի 7-ից 11 օր հետո «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» ֆորում է լինելու. Կարապետյան

Նշենք, որ անցյալ շաբաթ Նախիջևանում, իսկ այս օրերին Գանձակի (Գյանջա) մոտակայքում անցկացվել են «Արևմտյան Ադրբեջան վերադարձին» և «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությանը» նվիրված փառատոներ։ Նման միջոցառումներն անցկացվում են երկրի իշխանությունների անմիջական ֆինանսավորմամբ։

Հասկանալի պատճառներով Հայաստանում այս իրադարձությունները բավականին կտրուկ արձագանք են առաջացնում, սակայն ոչ թե իշխանությունների, այլ քաղաքական և փորձագիտական շրջանակների կողմից։

««Ադրբեջանն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեման օգտագործում է որպես Հայաստանի վրա ճնշման և քարոզչության գործիք։ Այն հաշվարկված է նաև ներքին լսարանի համար։ Կարծում եմ՝ ներկա փուլում հարցը պետք է դիտարկել քարոզչական հարթությունում, այլ ոչ թե քննարկել գործնական իրականացման ինչ-որ հեռանկարներ։ Անշուշտ, չենք մոռանում, որ այս միջոցառումներն անցկացվում են պետական մակարդակով։ Սակայն դրանց ժամանակ հայտարարություններով հանդես են գալիս ոչ թե քաղաքական էշելոնի առաջին դեմքերը, այլ ավելի ցածր մակարդակի», – ասաց Հարությունյովը։

Այդուհանդերձ, ըստ փորձագետի, սա չի նշանակում, որ հարմար պահի Բաքուն չի բարձրացնի «վերադարձի» հարցը։ Նրա կարծիքով` ամեն ինչ կախված է ուժերի հավասարակշռությունից և այն վիճակից, որում կգտնվի Հայաստանը։

Հարությունովը հավելեց, որ եթե այսօր այս ամենը զուտ տեսական դատողություններ են, «փառատոներ» ու «գիտաժողովներ», 5-10 տարի անց կարող են դառնալ Բաքվի առաջնահերթությունը։

«Բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա` եթե նույնիսկ Ադրբեջանն այս հարցը սարքի գերակայություն, բուն պրոցեսը տեխնիկապես շատ խնդրահարույց է։ Այսինքն՝ այդքան մեծ ծավալով և այդքան քանակությամբ մարդկանց տեղափոխման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան՝ թե՛ իրավական, թե՛ սոցիալական առումով։ Եթե նույնիսկ դա իրենց համար դառնում է առաջնային պլան, դա դեռ չի նշանակում, որ տեխնիկապես վերածվում է իրականության։ Ու Հայաստանն այդ իմաստով բազմաթիվ հնարավորություններ ունի տարբեր ձևերով հակազդելու»,– շարունակեց նա։

Փորձագետի կարծիքով` Հայաստանի ներքաղաքական կյանքում այս թեմային թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը ծայրահեղ մոտեցումներով են արձագանքում. ընդդիմության մոտ խուճապային տրամադրություններ են, իշխանության մոտ` բացարձակ հերքում։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներին, թե Բաքվին առաջարկվել է «ռազմավարական գործարք» և թեման երկուստեք փակված է, փորձագետը չբացառեց, որ այս փուլում Ադրբեջանը կարող է ձևացնել, թե ընդունում է այդ պայմանը։ Այդուհանդերձ շեշտեց, որ Հայաստանի դիրքերի թուլության պատճառով իրավիճակը ցանկացած պահի կարող է շրջվել։

«Ադրբեջանը, լինելով ավելի ուժեղ, կարող է այս փուլում ինչ-որ մի դիրքորոշում ընդունել, իսկ հետո փոխել իր գերակայություններն ու էլի վերադառնալ այդ նույն խնդրին»,- շարունակեց Հարությունովը։

Չի կարելի նույնացնել․ Շահրամանյանը՝ Արցախ վերադարձի և «Արևմտյան Ադրբեջան» հարցերի մասին

Նա ուշադրություն է հրավիրում փաստի վրա, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են Ադրբեջանի քայլերին դիվանագիտական մակարդակով գրեթե չարձագանքելու ուղեգիծ։ Դրա վառ օրինակը, ըստ փորձագետի, Արցախում հայկական պատմամշակութային օբյեկտների ոչնչացման նկատմամբ պաշտոնական Երևանի չափազանց զուսպ, փաստացի բացակայող արձագանքն է։

Հարությունովի գնահատմամբ` կառավարությունն առաջնորդվում է մոտեցմամբ, որ լրացուցիչ արձագանքները ոչինչ չեն փոխի, և ավելորդ է Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր լարվածության կետեր ստեղծելը։

«Մի կողմից, եթե Հայաստանը չի արձագանքում, Ադրբեջանը դա ընկալում է որպես որոշակի հրահրում, բայց մյուս կողմից էլ կա տխուր իրականությունը, որ ռեալ մեխանիզմներ ինչ-որ ձև իրենց վրա ազդելու Հայաստանը չունի»,- հավելեց նա։

Հարթությունովի գնահատմամբ՝ Բաքուն սա պարզապես օգտագործում է որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու «չոր գործիք»։ Սակայն նա նաև արձանագրեց, որ հայաստանյան քաղաքական դաշտը ոչ մի եզրակացություն չի արել մինչև 2020 թվականի պատերազմը եղած իրադարձություններից։

Leave a comment