Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը J խմբում 2:0 հաշվով հաղթեց Ավստրիայի հավաքականին ու ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր (տեսանյութ):

Աշխարհի գործող չեմպիոնի կազմում դուբլի հեղինակ դարձավ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին, որն աչքի ընկավ 38-րդ րոպեին ու ավելացված ժամանակում։

38-ամյա Մեսին 18 գոլով գոլով դարձավ աշխարհի առաջնություններում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը պատմության մեջ։ Նախորդ ռեկորդակիրը գերմանացի Միրոսլավ Կլոզեն է, որը 16 գոլ ունի Մունդիալներում։

Հանդիպման 9-րդ րոպեին Մեսին նաև վրիպեց 11-մետրանոցից։ ԱԱ-2026-ում «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն արդեն ունի 5 գոլ և միանձնյա գլխավորում էր ռմբարկուների ցուցակը։

Արգենտինայի հավաքականը վաստակեց 6 միավոր, իսկ ավստրիացիներն ունեն 3 միավոր։ J խմբի մյուս խաղում կմրցեն Ալժիրի ու Հորդանանի հավաքականները, որոնք միավոր չունեն։

ԱԱ-2026, երկրորդ տուր

J խումբ

Արգենտինա – Ավստրիա՝ 2:0

Լիոնել Մեսի, 38, 90+5

Leave a comment