Առևտրային բանկերը 2026թ.-ի ապրիլի վերջի դրությամբ 8.28 տրիլիոնի վարկեր են տրամադրել

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2026 թվականի ապրիլի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 8,284,978 մլն դրամ (8․28 տրլն) է։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 1,503,890 մլն դրամով կամ 22.2%-ով։

Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամադրվել է 362,160 մլն դրամի վարկ, իսկ ռեզիդենտներին՝ 7,922,818 մլն դրամ։

Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 67.9%-ը կամ 5,380,601 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ. ապրիլի վերջի համեմատ աճել է 19․9%-ով։

Տրամադրած վարկերի 32.1%-ը կամ 2,542,217 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի ապրիլի վերջի համեմատ աճել է 22․8%-ով։

Leave a comment