Մահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ Դևիսը

94 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երաժշտական ​​պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը, հաղորդում է NBC-ն։ Նա ղեկավարել է Columbia Records-ը, հիմնադրել Arista Records-ը, աշխատել Լեոնարդ Քոհենի, Ջենիս Ջոփլինի և Ուիթնի Հյուսթոնի հետ։

Մահվան պատճառը չի նշվում։ Մայիսի վերջին Քլայվ Դևիսը հոսպիտալացվել էր շնչուղիների սուր վարակով։ Նրա ներկայացուցիչը այն ժամանակ հայտնել էր, որ դա միայն կանխարգելիչ միջոցառում է։

—00—ՍՊ

Leave a comment