Չինաստանի բյուջեի եկամուտները հունվար-մայիսին աճել են 4%-ով, ծախսերը՝ 0.8%-ով

Չինաստանի համախմբված բյուջեի եկամուտները հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4%-ով՝ հասնելով 10 տրիլիոն 45.6 միլիարդ յուանի (1.47 տրիլիոն դոլար)։ Այս մասին հայտնել է Չինաստանի ֆինանսների նախարարությունը։

Այդ թվում՝ կենտրոնական բյուջեի մուտքերը կազմել են մոտ 4.39 տրիլիոն յուան, իսկ տեղական բյուջեների եկամուտները՝ 5.66 տրիլիոն յուան։ Առաջին ցուցանիշն աճել է 5.7%-ով, երկրորդը՝ 2.7%-ով։

Հարկային մուտքերն ավելացել են 4.4%-ով՝ հասնելով 8.26 տրիլիոն յուանի։ Ոչ հարկային եկամուտներն աճել են 2.2%-ով՝ մինչև 1.78 տրիլիոն յուան, մինչդեռ հողի վաճառքից ստացված մուտքերը նվազել են 28.7%-ով՝ մինչև 804.8 միլիարդ յուան։

Բյուջետային ծախսերը հունվար-մայիսին աճել են 0.8%-ով և հասել 11 տրիլիոն 387.7 միլիարդ յուանի։

Leave a comment