Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել են Օման՝ բանակցությունների համար։
Ինչպես նշում են ԶԼՄ-ը, քննարկման հիմնական թեման լինելու է Հորմուզի նեղուցի ապագա կառավարումը։
Այցի շրջանակներում, ինչպես նշել է Արաղչին, նախատեսվում է հանդիպում Օմանի սուլթան Հայսամ բեն Թարեկ Ալ Սաիդի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել։