Հայաստանի Հանրապետության դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2026թ. հուլիսի 22-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-ից 12:30-ն և 14:30-ից 17:30-ը:
Մրցույթն անցկացվելու է 2026 թվականի սեպտեմբերից հետո ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում:
Մրցույթին մասնակցելու պայմաններին, ժամկետներին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: