https://arm.sputniknews.ru/20260622/aatsum-qnnarkvel-en-anhet-kvorats-andzanc-veraberjal-nvor-orenqi-kirarkman-harcery-103729030.html
ԱԱԾ–ում քննարկվել են անհետ կորած անձանց վերաբերյալ նոր օրենքի կիրարկման հարցերը
ԱԱԾ–ում քննարկվել են անհետ կորած անձանց վերաբերյալ նոր օրենքի կիրարկման հարցերը
Sputnik Արմենիա
ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ նոր օրենսդրական փոփոխությունները խիստ էական են այս զգայուն ոլորտում առկա խնդիրները լուծելու համար։ 22.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-22T19:20+0400
2026-06-22T19:20+0400
2026-06-22T19:20+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/16/103727691_0:85:3339:1963_1920x0_80_0_0_8fe856596b7776c91a58c3f6866dd6cf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստն է կայացել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ–ից։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Սիմոնյանը ներկայացրել է նախորդ հանդիպման ընթացքում արձանագրված հիմնական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ նոր օրենսդրական փոփոխությունները խիստ էական են այս զգայուն ոլորտում առկա խնդիրները լուծելու համար։ Աշխատանքային հանդիպման ընթացքում, ըստ ԱԱԾ–ի, անդրադարձ է կատարվել նաև տարբեր պետական մարմինների և շահագրգիռ կառույցների միջև օպերատիվ աշխատանքների համակարգման հետ կապված հարցերին:Քննարկումների արդյունքում տրվել են հանձնարարականներ, և հստակեցվել են հետագա աշխատանքների հիմնական ուղղությունները։Հանձնաժողովի նախորդ նիստը կայացել էր 2025 թվականի դեկտեմբերին։Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի` անազատության մեջ գտնվող քաղաքացիների հարցը քննարկվել է Դիլիջանում՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ընթացքում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/16/103727691_305:0:3034:2047_1920x0_80_0_0_e56c80a8b350de46bc815380a7b754d2.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
Բաժանորդագրվել
ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ նոր օրենսդրական փոփոխությունները խիստ էական են այս զգայուն ոլորտում առկա խնդիրները լուծելու համար։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստն է կայացել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ–ից։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Սիմոնյանը ներկայացրել է նախորդ հանդիպման ընթացքում արձանագրված հիմնական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։
«Անդրադարձ է կատարվել 2026 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը անհայտ կորած անձանց հարցերի համակարգային կարգավորման տեսանկյունից, ինչպես նաև օրենքի կիրարկմանն ուղղված կազմակերպչական միջոցառումներին»,– ասված է հաղորդագրությունում։
ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ նոր օրենսդրական փոփոխությունները խիստ էական են այս զգայուն ոլորտում առկա խնդիրները լուծելու համար։ Աշխատանքային հանդիպման ընթացքում, ըստ ԱԱԾ–ի, անդրադարձ է կատարվել նաև տարբեր պետական մարմինների և շահագրգիռ կառույցների միջև օպերատիվ աշխատանքների համակարգման հետ կապված հարցերին:
Քննարկումների արդյունքում տրվել են հանձնարարականներ, և հստակեցվել են հետագա աշխատանքների հիմնական ուղղությունները։
Հանձնաժողովի նախորդ նիստը կայացել էր 2025 թվականի դեկտեմբերին։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի` անազատության մեջ գտնվող քաղաքացիների հարցը քննարկվել է Դիլիջանում՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ընթացքում։