ԱՄՆ–ն թույլատրել է իրանական նավթի հետ կապված գործարքներ կատարել մինչև 2026–ի օգոստոսի 21-ը

https://arm.sputniknews.ru/20260622/amnn-tujlatrel-e-iranakan-navti-het-kapvats-gvortsarqner-katarel-minchev-2026i-ogvostvosi-21-y-103727341.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99361725_0:0:712:533_1920x0_80_0_0_5853946ef93b218267e3aa3cebc8f43d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, նավթ, ամն, հորմուզի նեղուց

իրանի իսլամական հանրապետություն, նավթ, ամն, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Իրանական նավթի, նավթաքիմիական արտադրանքի և նավթամթերքի գնման դիմաց վճարումները կարող են իրականացվել ԱՄՆ դոլարով:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը լիցենզիա է տվել, որով մինչև 2026 թվականի օգոստոսի 21-ը թույլատրվում են իրանական նավթի, նավթաքիմիական արտադրանքի և նավթամթերքի արտադրության, վաճառքի, առաքման և բեռնաթափման հետ կապված գործարքները:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, փաստաթղթի համաձայն` թույլտվությունը վերաբերում է բոլոր գործողություններին, որոնք սովորաբար անհրաժեշտ են հում նավթի, նավթաքիմիական արտադրանքի և իրանական ծագման նավթամթերքի արտադրության, վաճառքի, առաքման կամ բեռնաթափման համար` ներառյալ գործարքները նավերի հետ, որոնք ԱՄՆ պատժամիջոցների ռեժիմի շրջանակում արգելափակված են։

Լիցենզիան ուժի մեջ է մինչև 2026 թվականի օգոստոսի 21-ի՝ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 00:01-ը:

Հորմուզի նեղուցն արդեն 3 ամիս է` փակ է, բայց նավթի գները չեն աճում. որո՞նք են պատճառները

Փաստաթղթում նաև առանձին նշվում է, որ թույլատրված գործողությունները ներառում են ԱՄՆ հում նավթի, նավթաքիմիական արտադրանքի և իրանական ծագման նավթամթերքների ներմուծում, եթե դա անհրաժեշտ է այդ լիցենզիայի շրջանակում դրանց վաճառքի, առաքման կամ բեռնաթափման համար:

Բացի այդ, իրանական նավթի, նավթաքիմիական արտադրանքի և նավթամթերքի գնման դիմաց վճարումները կարող են իրականացվել ԱՄՆ դոլարով:

Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել են, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել: Առաջին փուլի արդյունքներով տարածված հայտարարությունում նշվում էր, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:

Իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են. Աբբաս Արաղչի

Leave a comment