Հասարակություն
22.06.2026 | 18:02
«1985-ից 86 թվին էդ մոստը սարքում էին վրացիներն ու իրանք՝ շինարարներն են գցել էդ խողովակը, որ իրա վրով գնան-գան շինանյութ տեղափոխեն: Ու տենց էլ կիսատ մնաց, էս երկիրը քանդվեց, ու արդեն մի չորս-հինգ հոգի ոնց որ վարի գնաց էդ խողովակից»,- Factor TV-ին պատմեց Վանաձորի բնակիչներից մեկը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու քույրեր Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը, ժամեր առաջ՝ նաև 13-ամյա քույրը։ Դեպքից օրեր անց «մահաբեր» անունը ստացած խողքվակն ապամոնտաժվել էր։
Տեղի բնակիչների խոսքով՝ դժբախտ դեպքեր տարիների ընթացքում ևս եղել են։
«Մի հատ էլ 6 տարեկան տղա երեխա 89 թվին ընկել ու խեղդվել: Ասում են՝ հղի կին էլ ա ընկել խեղդվել։ Խողովակը հանելու հարց էլ ենք բարձրացրել ավելի շուտ, ընթացք չեն տվել, նոր վերջը տեսան ըտենց ա, արդեն նոր որոշին հանեն: Շուտ պիտի հանեին, որ էսքան բաները չլինեին էլի»։
Մանրամասները՝ տեսանյութում։