Հարձակվելուց օրեր առաջ Բեռլինում Հիտլերը Սովետական Միության արտգործնախարար Մոլոտովին վստահեցնում էր, որ Գերմանիան չի պատրաստվում պատերազմել Սովետական Միության դեմ, հակառակը՝ ցանկանում է խաղաղություն, բարեկամություն և դաշնակցային հարաբերություններ ունենալ Սովետական Միության հետ, չնայած նրան, որ արդեն զորքեր էր կուտակում Սովետական Միության սահմանին։
Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ խաղաղության մասին խոսելը դեռ չի նշանակում, որ դու ունես խաղաղություն, որ քո պոտենցիալ թշնամին, հակառակորդը, նույնիսկ այն պետությունը, որը, իբր թե, քո հետ խաղաղություն է ուզում կառուցել, կարող է քեզ մի բան ասել, բայց ընդամենը օրեր անց սկսել քո հետ պատերազմ, սկսել քո նկատմամբ կիրառել մարդկության պատմության ամենադաժան և ամենաանմարդկային գործիքակազմը։
Սա է պատճառը, որ հաջողակ ու կայացած պետություններում քաղաքականությամբ և հատկապես քաղաքական անալիտիկայով զբաղվում են զարգացած, կրթված, մարդկության ողջ քաղաքական միտքը ուսումնասիրած, անալիտիկայի ենթարկած անհատները։ Էմոցիաներով, ցանկություններով, երազանքներով առաջնորդվող ազգերը, որպես կանոն, լավ տեղ չեն հասնում։