Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների ժամանակ միջուկային հարցի վերաբերյալ շատ կարճ քննարկում է եղել․ Իրանի ԱԳՆ

Շվեյցարիայում Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների ժամանակ միջուկային հարցի վերաբերյալ շատ կարճ քննարկում է եղել, հայտարերել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Բաղայիի խոսքով՝ չի կարելի ասել, որ միջուկային բանակցությունները սկսվել են։

Նա նշել է, որ Բյուրգենշտոկ քաղաքում հանդիպմանը Իրանի պատվիրակությունը շատ հստակ ու ճշգրիտ արտահայտել է իր դիրքորոշումներն ու տեսակետները։

Leave a comment