Տարվա սկզբից ի վեր՝ Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ․ Հայպետհիդրոմետ

Երկար սպասված շրջադարձ․ աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին


ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/ԱՌԿԱ/․ Երկար սպասված շրջադարձ․ աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին։


Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

«2025 թվականի հունիսի 9-ից պահպանվող բացասական տարբերությունից հետո, առատ տեղումների և գետային ներհոսքի շնորհիվ, Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 21-ին հավասարվեց նախորդ տարվա նույն օրվա մակարդակին՝ 1900,72մ», – նշված է հաղորդագրության մեջ։

Հիդրոմետից հայտնում են, որ տարվա սկզբից ի վեր՝ Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ:

Leave a comment