Քաղաքականություն
22.06.2026 | 13:27
ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցած իրանական պատվիրակությունը 18 ժամ տևած «ինտենսիվ» քննարկումներից հետո լքել է Շվեյցարիայի գագաթնաժողովի վայրը և վերադարձել Թեհրան, հայտնել են պետական լրատվամիջոցները, գրում է Al Arabiya-ն։
Գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած խումբը «լքել է բանակցությունների շենքը մոտ 18 ժամ տևած ինտենսիվ բանակցություններից և խորհրդակցություններից հետո», հաղորդել է IRNA պետական լրատվական գործակալությունը։
Իրանը և Միացյալ Նահանգները երկուշաբթի համաձայնության են եկել հաղորդակցության գծեր կառուցելու հարցում՝ կարևորագույն նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը բաց պահելու և Լիբանանում մարտական գործողությունները դադարեցնելու համար, հայտարարել են միջնորդները Շվեյցարիայում Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ առաջին բանակցություններից հետո։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Ղալիբաֆի գլխավորած թիմերը կիրակի բանակցությունները սկսել էին երկամսյա բանակցային ժամանակահատվածի շրջանակում, որը սահմանվել էր անցյալ շաբաթ կնքված նախնական համաձայնագրով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի