Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տվել. BBC


Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է իր հրաժարականի մասին: Երկրի կառավարությունը կարող է գլխավորել այժմ արդեն Մեծ Մանչեսթերի նախկին քաղաքապետ Էնդի Բեռնհեմը: Անցած շաբաթ նա համոզիչ հաղթանակ է տարել Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Մեյքերֆիլդ շրջանից խորհրդարանի պատգամավորի արտահերթ ընտրությունում, հաղորդում է BBC-ն:


Լեյբորիստական կուսակցությունում շատերը հույս ունեն, որ Բեռնհեմը կօգնի իրենց քաղաքական ուժին հաղթահարել Նայջել Ֆարաջի ​​Reform UK աջ պոպուլիստական կուսակցության աճող ժողովրդականության սպառնալիքը: Սոցիոլոգների տվյալներով՝ այսօր այն երկրի ամենահայտնի քաղաքական ուժն է:


Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ընտրությունը նախատեսված է ոչ ուշ, քան 2029 թվականի օգոստոսին: Սթարմերը հրաժարական է տվել մայիսի 7-ին տեղական ընտրությունում Լեյբորիստական ​​կուսակցության ձախողումից հետո: Արդյունքում ինչպես իշխող լեյբորիստները, այնպես էլ պահպանողականները լուրջ կորուստներ ունեցան՝ ձայների զգալի մասը զիջելով Reform UK կուսակցությանը, իսկ ավելի փոքր չափով ՝ Կանաչների կուսակցությանը:


Սթարմերի հրաժարականը նշանակում է, որ մեկ տասնամյակից մի փոքր ավելի ժամանակահատվածում Մեծ Բրիտանիան կունենա կառավարության յոթերորդ ղեկավարը։

Leave a comment