«Տեմպը բավականին լավն է, կարեւորը մեր նշած ժամկետներում ավարտենք»․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին, նշել է, որ աշխատանքների ընթացքը բավարար տեմպերով է ընթանում, սակայն կարևոր է պահպանել այդ արագությունն ու ավարտել ծրագիրը նախատեսված ժամկետներում։

Քաղաքապետը ընդգծել է, որ թեև աշխատանքները միտված են երևանցիների անվտանգությանը, դրանք ժամանակավորապես խցանումների պատճառ են դառնում, ուստի անհրաժեշտ է խիստ վերահսկել թե՛ ժամկետները, թե՛ կատարվող աշխատանքների որակը։

Leave a comment