Խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված. ինտենսիվ պետք է աշխատենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը տեղեկացրեց, որ մեկնարկել են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրով նախատեսվում է վերականգնել երթևեկելի և հետիոտնային հատվածները, նորացնել դեֆորմացիոն կարերը և ջրահեռացման համակարգը, իրականացնել ջրամեկուսացման, կամրջի թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնման, ինչպես նաև անվտանգության ապահովման աշխատանքներ։

Թևոսյանի խոսքով՝ կայացել է նաև «Լամբադա» կամրջի հիմնանորոգման մրցույթը։ Տիգրան Ավինյանը շեշտեց, որ մայրաքաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը պետք է ավարտվեն հնարավորինս արագ՝ հաշվի առնելով դրանց պատճառով առաջացող տրանսպորտային դժվարությունները։ «Որքան էլ աշխատանքները կարևոր են և անվտանգությանն են միտված, դրանք նաև բազմաթիվ խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված, և ժամկետների ու որակի նկատմամբ վերահսկողությունը պետք է լինի շատ ինտենսիվ»,- նշեց քաղաքապետը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment