Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր

Քաղաքականություն

22.06.2026 | 11:39

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ազգային փոստային ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ահմադիի հետ․ կողմերը քննարկել են փոստային ծառայությունների համագործակցության, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման և առևտրատնտեսական կապերի դյուրացման հարցեր։

«ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, ազգային փոստային ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ահմադիի հետ:

Կողմերը քննարկել են փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման և առևտրատնտեսական կապերի դյուրացման վերաբերյալ հարցեր:

Այդ համատեքստում ընդգծվել է 2025 թվականին «Հայփոստ» ընկերության և ԻԻՀ ազգային փոստային ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին»,- ասված է հաղորդագրությունում։

 

Leave a comment