https://arm.sputniknews.ru/20260622/hishataki-ev-sgvo-or-rd-despany-tsaghikner-e-khvonarhel-erevani-haghtanaki-zbvosajgum-103709255.html
Հիշատակի և սգո օր. ՌԴ դեսպանը ծաղիկներ է խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգում
Հիշատակի և սգո օր. ՌԴ դեսպանը ծաղիկներ է խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգում
Sputnik Արմենիա
Արարողությունը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 85-ամյակին: 22.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-22T11:35+0400
2026-06-22T11:35+0400
2026-06-22T11:37+0400
հայաստան
երևան
սերգեյ կոպիրկին
«հաղթանակ» զբոսայգի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/16/103708791_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8f90d7ff2509c0372fd0d5cf1b3014a3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ դեսպանության աշխատակիցները Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 85-րդ տարեդարձի կապակցությամբ ծաղիկներ են խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ:Հիշատակի և սգո օրվան նվիրված սգո արարողությանը մասնակցել են նաև ՌԴ 102-րդ ռազմաբազայի, ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության, բարեկամ երկրների դիվանագիտական առաքելությունների, հայաստանյան պետական կառույցների, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:Ուղիղ 85 տարի առաջ ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Գիշերվանից հիշատակի միջոցառումներ են անցկացվում Ռուսաստանի բոլոր քաղաքներում։ Ամենուր «Պատերազմի հրե պատկերներ» են և մոմերով ինստալյացիաներ։Կորած զինվորի չկորած նամակները
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/16/103708791_329:0:1769:1080_1920x0_80_0_0_330e1efa334ba241c8c18526dfa410bc.jpg.webp
հայաստան, երևան, սերգեյ կոպիրկին, «հաղթանակ» զբոսայգի, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, երևան, սերգեյ կոպիրկին, «հաղթանակ» զբոսայգի, տեսանյութ, տեսանյութեր, видео
Արարողությունը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 85-ամյակին:
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ դեսպանության աշխատակիցները Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 85-րդ տարեդարձի կապակցությամբ ծաղիկներ են խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ:
Հիշատակի և սգո օրվան նվիրված սգո արարողությանը մասնակցել են նաև ՌԴ 102-րդ ռազմաբազայի, ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության, բարեկամ երկրների դիվանագիտական առաքելությունների, հայաստանյան պետական կառույցների, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ուղիղ 85 տարի առաջ ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Գիշերվանից հիշատակի միջոցառումներ են անցկացվում Ռուսաստանի բոլոր քաղաքներում։ Ամենուր «Պատերազմի հրե պատկերներ» են և մոմերով ինստալյացիաներ։