«Կոլումբիայի լավագույն օրերն առջևում են․ ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Աբելարդո դե լա Էսպրիելյային

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսով շնորհավորել է Աբելարդո դե լա Էսպրիելյային Կոլումբիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Հենց նոր խոսեցի Կոլումբիայի ընտրված նախագահ  Աբելարդո դե լա Էսպրիելայի հետ՝ շնորհավորելու նրան ընտրական հաղթանակի կապակցությամբ։ Թրամփի վարչակազմը անհամբեր սպասում է ձեր նորընտիր վարչակազմի հետ սերտ համագործակցությանը՝ տարածաշրջանային անվտանգության ոլորտում համագործակցությունը խթանելու, Միացյալ Նահանգներ անօրինական ներգաղթը դադարեցնելու և մեր տնտեսական կապերը ամրապնդելու համար:

Կոլումբիայի լավագույն օրերն առջևում են», – գրել է ԱՄՆ պետքարտուղարն X-ում։

Leave a comment