Տուլայի մարզում ԱԹՍ–ն հարձակվել է բազմաբնակարան շենքի վրա

Բաժանորդագրվել

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները և մարզի կառավարության օպերատիվ շտաբը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Տուլայի մարզի Շչյոկինո քաղաքում ԱԹՍ–ն հարձակվել է բազմաբնակարան բնակելի շենքի վրա։ Այս մասին հայտնել է մարզպետ Դմիտրի Միլյաևը։

«Շենքի բնակիչները տարհանվել են։ Օպերատիվ ծառայությունները աշխատում են դեպքի վայրում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ոչ ոք չի տուժել»,- գրել է Միլյաևը «Մաքս» հարթակում:

Նա նշել է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները և մարզի կառավարության օպերատիվ շտաբը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment