Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

22.06.2026 | 10:58

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարեց երկու նոր նշանակման մասին։

Արման Անդրեասյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական, իսկ Գարեգին Գրիգորյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

«Շնորհավորում եմ գործընկերներին և մաղթում բեղուն գործունեություն»,- ասաց Ավինյանը։

Հիշեցնենք, որ որ տրանսպորտի վարչության նախկին պետ Վազգեն Հարությունյանի պաշտոնավարումը կասեցվել էր ամիսներ առաջ։ Նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment