«Պետք է պաշտպանենք ճշմարտությունը». Վոլոդինը՝ Բրեստի ամրոցի մոտ ռեքվիեմի ժամանակ

https://arm.sputniknews.ru/20260622/petq-e-pashtpanenq-tshshmartutjuny-vvolvodiny-bresti-amrvoci-mvot-reqviemi-zhamanak-103707929.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

85 лет назад началась одна из самых трагических страниц в нашей истории — Великая Отечественная война

Sputnik Արմենիա

85 лет назад началась одна из самых трагических страниц в нашей истории — Великая Отечественная война

2026-06-22T10:42+0400

true

PT2M41S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/16/103705513_240:0:1680:1080_1920x0_80_0_0_916f6c8a03c0dbff09b8c60752463a7c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, բրեստ, վյաչեսլավ վոլոդին, տեսանյութ, տեսանյութեր, հայրենական մեծ պատերազմ, видео

ռուսաստան, բրեստ, վյաչեսլավ վոլոդին, տեսանյութ, տեսանյութեր, հայրենական մեծ պատերազմ, видео

Բաժանորդագրվել

Ուղիղ 85 տարի առաջ ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Թշնամուն առաջինը դիմավորեցին հենց Բրեստի պաշտպանները։

«Բրեստի հերոս-ամրոց» հուշահամալիրում հազարավոր մարդիկ մասնակցել են Հիշատակի և սգո օրվան նվիրված հավաք-ռեքվիեմին. 85 տարի առաջ ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա:

Միջոցառման տպավորիչ ակորդներից է դարձել «Սրբազան պատերազմ» երաժշտական ստեղծագործությունը՝ բելառուսական և ռուսական համույթների կատարմամբ։

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ աշխարհում անարդարությունը շատ է․ որոշ երկրներ փորձում են վերաշարադրել պատմությունը։

«Մեր, մեր թոռների, ծոռների, ապագա սերունդների պարտքն է ամեն ինչ անել պատմությունը, պատերազմի մասին ճշմարտությունը պաշտպանելու համար, այն պատերազմի, որի ընթացքում զոհվեց տարբեր ազգությունների, տարբեր դավանանքների 27 միլիոն քաղաքացի։ Նրանք իրենց կյանքը տվեցին, որպեսզի մենք այսօր ձեզ հետ կարողանանք ծրագրել ապագան, որպեսզի մենք ապրենք»,-ասել է Վոլոդինը Բրեստի ամրոցում կայացած հանրահավաք-ռեքվիեմի ժամանակ:

Նա նշել է, որ հիմա Եվրոպայում ավերում են հուշահամալիրներն ու պղծում խորհրդային մարտիկների գերեզմանները՝ փորձելով ստիպել մարդկանց մոռանալ պատմության ամենաարյունալի էջը, սակայն Ռուսաստանը դա թույլ չի տա։

Ի հիշատակ բոլոր նրանց, ովքեր բախվել են Հայրենական մեծ պատերազմի սարսափներին, ներկաները ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ։ Հայտարարվել է լռության րոպե։

Նշենք, որ գիշերվանից հիշատակի միջոցառումներ են անցկացվում Ռուսաստանի բոլոր քաղաքներում։ Ամենուր «Պատերազմի հրե պատկերներ» են և մոմերով ինստալյացիաներ։

Կորած զինվորի չկորած նամակները

Leave a comment