Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած

Հունիսի 22-ին՝ ժամը 06։15-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ կան տուժածներ։

Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության ծառայողներ և Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով՝ բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով կա 1 զոհ և 11 տուժած։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 քաղաքացի։

Երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Եվս 5 քաղաքացու վիճակը ծանր է, 3-ինը՝ թեթև։

Տուժածները մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Leave a comment