Brent տեսակի նավթի գները նվազել են ԱՄՆ–ի և Իրանի միջև Շվեյցարիաում կայացած բանակցությունների ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Reutersը։
Գործակալության տվյալներով՝ շուկայի վրա ճնշում են գործադրել Թեհրանի հայտարարությունները, որոնց համաձայն՝ իրանական նավթի արտահանման համար ձեռք են բերվել որոշ բացառություններ։ Այդ հանգամանքը թուլացրել է համաշխարհային շուկայում նավթի մատակարարումների հնարավոր պակասի վերաբերյալ մտահոգությունները։
Վերջին տվյալների համաձայն՝ Brent նավթի մեկ բարելի արժեքը նվազել է 1,19 դոլարով կամ 1,48 տոկոսով՝ հասնելով 79,38 դոլարի։
Միաժամանակ, առևտրային օրվա սկզբում գները կտրուկ աճել էին՝ հասնելով 82,30 դոլարի մեկ բարելի դիմաց։ Գնաճը պայմանավորված էր բանակցությունների մեկնարկին առկա լարվածությամբ և Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հասցեին հնչեցրած սպառնալիքներով, որոնք մեծացրել էին շուկայի անորոշությունը։
Տնտեսագետների գնահատմամբ՝ բանակցությունների հետագա ընթացքն ու Իրանի նավթի արտահանման հնարավոր ընդլայնումը շարունակելու են ազդել համաշխարհային էներգետիկ շուկաների և նավթի գների դինամիկայի վրա։