Պակիստանը և Քաթարը համատեղ հայտարարություն են տարածել ԱՄՆ-Իրան միջնորդությամբ բանակցությունների առաջին փուլի ավարտից հետո։
Ըստ տարածված հայտարարության՝ որոշում է կայացվել ստեղծել բարձր մակարդակի կոմիտե, որին կհաշվետու լինեն բանակցային պատվիրակությունների ղեկավարները։
Համաձայնեցվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջնական համաձայնագրի մշակման ճանապարհային քարտեզը, և կողմերի միջև հաստատվել է հաղորդակցության գիծ։
Տեխնիկական խմբերը շաբաթվա ընթացքում Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում կշարունակեն խորհրդակցությունները մի շարք հարցերի շուրջ։
Բանակցողները համաձայնության են եկել ստեղծել խումբ՝ հակամարտությունները լուծելու, այդ թվում՝ Լիբանանում հրադադարի ապահովման համար։