Խոշոր վթար Արագածոտնի մարզում․ 1 մարդ մահացել է, 9-ը` տուժել. ՆԳՆ

Բաժանորդագրվել

Ավտոմեքենաները բախվել են Արտենի գյուղի մոտակայքում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Արագածոտնի մարզում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 9-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը ժամը 06։15-ին ահազանգ է ստացել, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նախնական տվյալով` բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները. կա մեկ զոհ և ինը տուժած»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ shamshyan.com–ի` տուժել է 11 մարդ։ Նրանք տեղափոխվել են «Թալին» ԲԿ»։ Տուժածներին մի քանիսին «Թալին» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված տարբեր հիվանդանոցներ։

Leave a comment