ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Եգիպտոսի հավաքականը G խմբում 3:1 հաշվով ուժեղ գտնվեց Նոր Զելանդիայի հավաքականից (տեսանյութ):

Առաջին խաղակեսից հետո նորզելանդացիները հաղթում էին, բայց ընդմիջումից հետո Եգիպտոսի հավաքականը խփեց 3 գոլ ու տարավ կամային հաղթանակ։

Այս հաղթանակից հետո Աֆրիկայի ներկայացուցիչը 4 միավորով գլխավորեց G խմբի մրցաշարային աղյուսակը։ Իրանի ու Բելգիայի հավաքականներն ունեն 2-ական միավոր, իսկ Նոր Զելանդիան` 1:

ԱԱ-2026, երկրորդ տուր

G խումբ 

Նոր Զելանդիա – Եգիպտոս` 3:1

Ֆին Սուրման, 15 – Մուստաֆա Զիկո, 58, Մոհամեդ Սալահ, 67, Տրեզեգե, 82

Leave a comment