ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Ուրուգվայի և Կաբո Վերդեի հավաքականները մարտական ոչ-ոքի խաղացին H խմբում։ Գրանցվեց 2:2 հաշիվը (տեսանյութ):

Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց Էդուարդ Սպերցյանի ակումբակիցը` ռուսական «Կրասնոդարի» ու Կաբո Վերդեի հավաքականի կիսապաշտպան Կևին Լենինին։

Երկրորդ տուրից հետո H խմբի առաջատարն Իսպանիայի հավաքականն է, որն ունի 4 միավոր։ Ուրուգվայի ու Կաբո Վերդեի հավաքականները հավաքել են 2-ական միավոր, իսկ խմբի հետնապահ Սաուդյան Արաբիան` 1։

ԱԱ-2026, երկրորդ տուր

H խումբ

Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2

Մաքսիմիլիանո Արաուխո, 44, Ագուստին Կանոբիո, 45+6 – Կևին Լենինի, 21, Հելիոս Վարելա, 61

Leave a comment