Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ մասնակցելու Իրանի հետ բանակցություններին

https://arm.sputniknews.ru/20260621/vensy-zhamanel-e-shvejcaria-masnakcelu-irani-het-banakcutjunnerin-103686834.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887452_0:0:2732:2048_1920x0_80_0_0_3e7b925de1cd3b68a2fd265cbe6b4f1c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, շվեյցարիա

ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, շվեյցարիա

Բաժանորդագրվել

Շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի կունենան Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ բանակցելու Իրանի պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով նրա գրասենյակին:

«Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար», – ասվում է հրապարակման մեջ:

Մեկնելուց առաջ Վենսը հայտնել է, որ Շվեյցարիայում Իրանի պատվիրակության հետ բանակցություններում կմնա երկու օրից ոչ ավելի:

Գիշերը հայտնի է դարձել, որ Իրանի պատվիրակությունը նույնպես ժամանել է Շվեյցարիա և ուղևորվում է Բյուրգենշտոկ՝ բանակցությունների:

Այսօր շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի կունենան Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները: Ակնկալվում է, որ դրանք կանցկացվեն փակ ձևաչափով։

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:

Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։

Leave a comment