https://arm.sputniknews.ru/20260621/ukrainakan-anodachunery-hardzakvel-en-kerchi-terakghzu-vra-kan-zvoher-ev-tuzhatsner-103688641.html
Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Կերչի թերակղզու վրա, կան զոհեր և տուժածներ
Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Կերչի թերակղզու վրա, կան զոհեր և տուժածներ
Sputnik Արմենիա
Ուկրաինայի զինված ուժերը Կերչի նեղուցում դրոններով հարձակվել են լաստանավի վրա։ 21.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-21T10:47+0400
2026-06-21T10:47+0400
2026-06-21T12:37+0400
կերչ
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87772326_0:160:3072:1888_1920x0_80_0_0_84ba5bee081a401026e335add43e4f65.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Կերչի թերակղզու վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 28-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:Պաշտոնյան շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին՝ վստահեցնելով, որ նրանց անպայման անհրաժեշտ օգնություն և աջակցություն կցուցաբերվի:Ակսյոնովի խոսքով՝ տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները։Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել էր, որ հունիսի լույս 21-ի գիշերը հարձակում է իրականացվել Կերչի լաստանավային անցման վրա։ Նշվում է, որ Կերչի նեղուցի Տեմրյուկի շրջանում հարձակվման է ենթարկվել «Պանագիա» լաստանավը։ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նաև Չուշկա գյուղում գտնվող նավթային տերմինալում։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները։Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերվա ընթացքում տարածաշրջաններում և Ազովի ու Սև ծովերի ջրերի վրա վրա խոցել են շուրջ 240 ուկրաինական անօդաչու թռչող սարք:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
կերչ
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87772326_171:0:2902:2048_1920x0_80_0_0_6fa70857b56d2ae42fc7fbc7438c9ccf.jpg.webp
կերչ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
կերչ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
Ուկրաինայի զինված ուժերը Կերչի նեղուցում դրոններով հարձակվել են լաստանավի վրա։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Կերչի թերակղզու վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 28-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
Պաշտոնյան շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին՝ վստահեցնելով, որ նրանց անպայման անհրաժեշտ օգնություն և աջակցություն կցուցաբերվի:
Ակսյոնովի խոսքով՝ տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները։
Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել էր, որ հունիսի լույս 21-ի գիշերը հարձակում է իրականացվել Կերչի լաստանավային անցման վրա։ Նշվում է, որ Կերչի նեղուցի Տեմրյուկի շրջանում հարձակվման է ենթարկվել «Պանագիա» լաստանավը։
ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նաև Չուշկա գյուղում գտնվող նավթային տերմինալում։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերվա ընթացքում տարածաշրջաններում և Ազովի ու Սև ծովերի ջրերի վրա վրա խոցել են շուրջ 240 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։