Իշխանի երկու տեսակ փրկված է, մյուս երկուսի պաշարները վերականգնելու աշխատանքները շարունակվում են


Սևանի բնական էկոհամակարգի վերականգնման աշխատանքները շարունակվում են: Որոշակի արդյունք արդեն իսկ կա:


Իշխանի չորս տեսակից երկուսն այլևս ոչնչացման ռիսկի գոտում չեն, արվում է հնարավորը մյուս երկու տեսակի պաշարներն ավելացնելու համար:


Այս պահին լճում մոտ 140 տոննա իշխանի կենսապաշար կա, սակայն վերջնական նպատակն է պաշարները հասցնել այն քանակի, որ բնական մայրական կազմով տեղի ունենա բնական վերարտադրություն:


Զգալի աշխատանք ունեն նաև ջրային պարեկները. հենց նրանք են պատասխանատվություն կրում լճի պահպանության համար: 

Leave a comment