Իսրայելը կմնա Լիբանանի հարավում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական ուժերը կշարունակեն մնալ Լիբանանի հարավում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի երկրի անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք կմնանք Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ Իսրայելի հյուսիսի բնակիչներին և երկրի բոլոր քաղաքացիներին պաշտպանելու համար»,- ասել է Նեթանյահուն։
Հայտարարությունն արվել է նրա եղբոր՝ Յոնի Նեթանյահուի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, որը զոհվել էր 1976 թվականին Էնտեբեի հատուկ գործողության ընթացքում։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Շվեյցարիայում մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բարձր մակարդակի բանակցությունները։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օրակարգի առաջնային հարցերից մեկը Լիբանանում հրադադարի հաստատումն է։ Բանակցությունների ընթացքում Իրանի պատվիրակությունը հեռացել էր բանակցային վայրից՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների։