Շարունակելու եմ ծառայել մեր ժողովրդին նույն սկզբունքներով, որոնց հավատարիմ եմ եղել ամբողջ կյանքում՝ արդարությամբ, ազնվությամբ և պատասխանատվությամբ․ Ա․ Թաթոյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վստահեցին ինձ, մեր թիմին:

Տարիներ շարունակ, տեսել եմ մարդկանց ցավը, անարդարությունը, հիասթափությունը, տեսել եմ դժվարություններ, բայց տեսել եմ նաև արժանապատվություն, ուժ և հավատ։

Իմ աշխատանքի տարիներն ինձ սովորեցրել են մի կարևոր բան․ Հայաստանի ամենամեծ զորությունը մեր մարդիկ են։

 

Քարոզարշավի ընթացքում գյուղերում, քաղաքներում, բակերում, տներում հազարավոր մարդկանց հետ հանդիպումների ժամանակ ես դրանում առավել համոզվեցի:

Այս ընտրություններում ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է:

 

Դա վստահություն է, դա հավատ է, որը պարտավորեցնում է։

Դա պատասխանատվություն է, որ մենք պատվով ենք կրում։

Ես շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ՝ ձեր հավատի, ձեր աջակցության, ձեր վստահության և ձեր կողքին կանգնելու հնարավորության համար։

Մեր ճանապարհը շարունակվում է։

 

Ես շարունակելու եմ ծառայել մեր ժողովրդին նույն սկզբունքներով, որոնց հավատարիմ եմ եղել ամբողջ կյանքում՝ արդարությամբ, ազնվությամբ և պատասխանատվությամբ։

Խոնարհվում եմ ձեր վստահության առաջ։

 

Շնորհակալ եմ։

Leave a comment