Ներքին Գետաշենի Արգիճի գետում լողալիս 17-ամյա տղա է խեղդվել

Բաժանորդագրվել

Ընկերները կարողացել են գետից դուրս գալ, իսկ 17-ամյա պատանին խեղդվել է։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Այսօր Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում 17-ամյա տղա է խեղդվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ Աշոտ Ա.-ն իր 2 ընկերների հետ լողալիս է եղել Արգիճի գետում։

Ընկերները կարողացել են դուրս գալ ջրից, իսկ 17-ամյա Աշոտը՝ ոչ։ Ողբերգական դեպքի մասին ահազանգը ստացվել է 17։15-ի սահմաններում։

Որոնողական աշխատանքների արդյունքում ջրասուզակները գետից դուրս են բերել 17-ամյա տղայի մարմինը։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի հանգամանքները պարզվում են։

Leave a comment