Իրանի պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը՝ ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի

Իրանի պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը՝ ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի: Երկխոսությունը չի վերսկսվի մինչև Լիբանանում ռազմական գործողությունների ավարտը, հայտարարել է Իրանի բանակցային պատվիրակության անդամը։

Այս մասին հայտնում է Tasnim-ը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է, որ Իրանը պետք է զսպի Լիբանանում գործող իր բարձր վարձատրվող իրանամետ ուժերին և դադարեցնի նրանց սադրիչ գործողությունները։ Հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն կրկին հուժկու հարված կհասցնի Իրանին։

Leave a comment