Միջուկային ծրագիրը Իրան-ԱՄՆ բանակցությունների այս փուլի օրակարգում չէ

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին չի մասնակցում Շվեյցարիայում Իրան-ԱՄՆ բանակցություններին։

Ինչպես հաղորդում է Fars-ը, միջուկային ծրագիրը բանակցությունների այս փուլի օրակարգում չէ։

Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ ատոմային ռումբ ստեղծել։ Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից, և մյուս կողմը նույնպես ստիպված կլինի ընդունել դա:

Leave a comment