Բաքվին դուր չի եկել Զատուլինի արձագանքը. ՌԴ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260206/baqvin-dur-chi-ekel-zatulini-ardzaganqy-rd-despanin-kanchel-en-adrbejani-agn-98526259.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1050/38/10503816_149:0:870:541_1920x0_80_0_0_4d3c0d3317102779e2df0bea3e92e56a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, նրան նոտա է հանձնվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դիվանագետին «խիստ բողոք» են հայտնել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարության համար:

Նախօրեին միջազգային «Լազարյան ակումբը» հայտարարություն էր տարածել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ դատավճիռների մասին: Հայտարարության տեքստը հրապարակվել էր «Լազարյան ակումբի» խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինի էջում:

Հայտարարության մեջ նշվում րէ, որ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում կայացված դատավճիռը փաստորեն դարձել է ԽՍՀՄ փլուզման գործընթացում տարածաշրջանի հայ բնակչության արտահայտած ինքնորոշման իրավունքի դատապարտում: Ընդգծվում էր, որ Բաքվի գործընթացը հաշվեհարդար է, դատաստան, այլ ոչ թե դատավարություն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվում դատապարտվել են ցմահ ազատազրկման:

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին նշանակել են 20-ական տարվա ազատազրկում այն պատճառով, որ Ադրբեջանի օրենսդրությունը 65 տարին լրացած անձանց նկատմամբ ցմահ ազատազրկում չի սահմանում:

Իսկ Մադաթ Բաբայանն ու Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման:

Leave a comment