Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է արդեն այս շաբաթ հայտարարել կառավարության ղեկավարի պաշտոնից իր հեռանալու ժամանակացույցը։
Այս մասին հայտնում է The Observer-ը:
Պարբերականի տվյալներով՝ իր որոշման մասին նա կարող է հայտարարել արդեն հունիսի 22-ին։ Ընդ որում, ակնկալվում է, որ իշխանության փոխանցումը տեղի կունենա փուլ առ փուլ, իսկ պաշտոնապես Սթարմերը կարող է հեռանալ սեպտեմբերին՝ Լեյբորիստական կուսակցության համագումարից առաջ։