ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայանի, նավթավերամշակման օբյեկտների, վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների, ինչպես նաև վառելիքի պահեստների։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ռուսաստանի բանակի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային ԱԹՍ-ները, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են ուկրաինական ռազմական օդանավակայան, նավթավերամշակման օբյեկտներ, վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներ, Ուկրաինայի բանակի կողմից օգտագործվող վառելիքի պահեստներ, լոգիստիկ կենտրոններ, հեռահար գործողության ԱԹՍ-ների արտադրության և հավաքման կետ, ԱԹՍ-ների պահպանման վայրեր, ինչպես նաև 147 տեղամասերումև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր», – ասված է հաղորդագրության մեջ:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։