2025 թվականի վերջին Հայաստան է այցելել ավելի քան 900,000 ռուս, ինչը կազմում է հանրապետություն այցելող բոլոր զբոսաշրջիկների հոսքի մոտ 40%-ը։
Այս մասին գրել է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով երկրի էկոնոմիկայի նախարարության տվյալներին։
Անցյալ տարի Հայաստան է այցելել ընդհանուր առմամբ 2.3 միլիոն զբոսաշրջիկ, որոնցից 921,700-ը՝ ռուսներ։
Հանրապետություն է այցելել նաև Վրաստանից 288,600 զբոսաշրջիկ, Իրանի 182,400 քաղաքացի, ԱՄՆ 60,900 քաղաքացի և Ֆրանսիայից 35,900 զբոսաշրջիկ։