Մասկը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել մարդկանց ուղղակիորեն փող բաժանել պետական գանձարանից

Բաժանորդագրվել

Անցյալ շաբաթ SpaceX ընկերության բաժնետոմսերի բաց աճուրդից հետո ամերիկացի գործարարն դարձել է պատմության մեջ առաջին տրիլիոնատերը:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ամերիկացի գործարար և աշխարհում առաջին տրիլիոնատեր Իլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին գումար բաժանել երկրի բնակիչներին անմիջապես պետական գանձարանից:

«Ավելի լավ է պարզապես մարդկանց ուղղակիորեն փող տաք պետական գանձարանից: Քանի դեռ ապրանքների և ծառայությունների աճը գերազանցում է փողի զանգվածի աճը, ինչը և տեղի կունենա (հաշվի առնելով – խմբ.) ԱԲ-ի և ռոբոտների հետ՝ գնաճ չի լինի։ Իրականում, իմ կարծիքով, մենք հուսահատ պայքար կմղենք գնանկման դեմ», – գրել է Մասկը X սոցցանցում։

Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հարցազրույցի այն հատվածը, որտեղ Վենսը հայտարարել է, թե Սպիտակ տունը ծրագրում է վերահսկողության տակ վերցնել երկրի յուրաքանչյուր խոշոր ԱԲ ընկերություն:

Անցյալ շաբաթ SpaceX ընկերության բաժնետոմսերի բաց աճուրդից հետո Մասկը դարձել է պատմության մեջ առաջին տրիլիոնատերը:

Leave a comment