Ուժեղ կարկուտ Տավուշում․ սահմանամերձ մի քանի գյուղերի բերքը հողին է հավասարեցվել

https://arm.sputniknews.ru/20260621/uzhegh-karkut-tavushum-sahmanamerdz-mi-qani-gjugheri-berqy-hvoghin-e-havasarecvel-103688777.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/15/103687282_0:151:878:810_1920x0_80_0_0_6fc69a8cf2d73fecca7aa2e073b1c932.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նոյեմբերյան, տավուշ, կարկուտ, ոսկեպար, կոթի, բաղանիս

նոյեմբերյան, տավուշ, կարկուտ, ոսկեպար, կոթի, բաղանիս

Բաժանորդագրվել

Կարկուտի հետևանքով վնասվել են ենթակառուցվածքներ, տների տանիքներ, ավտոմեքենաներ, արևային վահանակներ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Տավուշում երեկ տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել Նոյեմբերյան համայնքի մի քանի գյուղերին։ Ինչպես հայտնում է համայնքապետարանը, առավել տուժել են Բաղանիս, Ջուջևան, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը։ Այս բնակավայրերում կարկուտը մեծ վնասներ է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, պտղատու այգիներին։ Վնասվել են նաև տների, շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ։
Ոսկեպար գյուղի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ իրենց գյուղում 2 օր ուժեղ կարկուտ է տեղացել։

«Նախորդ օրը ուժեղ կարկուտը եկավ, միրգ, բանջարեղեն, ինչ կար ջարդեց, երեկվա կարկուտն էլ էն մնացածը սրբեց, տարավ»,- նշեց Աղբալյանը։

Ասում է՝ բառի բուն իմաստով էլ ոչինչ չի մնացել։

Բացի բերք ու բարիքից, վնասվել են նաև էլեկտրական լարեր, անգամ գազի խողովակներ։

Ոսկեվանից էլ հայտնում են, որ անսովոր մեծ չափերի կարկուտի հետևանքով վնասվել են բազմաթիվ բնակելի տների տանիքներ, կոտրվել են պատուհաններ և արևային վահանակներ, ավտոմեքենաներ։ Կարկուտը ոչնչացրել է այգիների և բանջարանոցների զգալի մասը։

Գյուղերում սկսել են գույքագրել վնասները՝ հուսալով, որ պետական և տեղական մարմինները կգնահատեն հասցված վնասների ծավալը և աջակցություն կցուցաբերեն տուժածներին։

Ուժեղ կարկուտ Տավուշում

Ուժեղ կարկուտ Տավուշում

Ուժեղ կարկուտ Տավուշում

Ուժեղ կարկուտ Տավուշում

Ուժեղ կարկուտ Տավուշում

Ուժեղ կարկուտ Տավուշում

Ուժեղ կարկուտ Տավուշում

Ուժեղ կարկուտ Տավուշում

Ուժեղ կարկուտ Տավուշում

Ուժեղ կարկուտ Տավուշում

Leave a comment