Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը. Անահիտ Ավանեսյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ բուժաշխատողներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ:
Հասարակությունը սովորաբար տեսնում է ձեր աշխատանքի արդյունքը, բայց ոչ միշտ՝ դրա հետևում կանգնած անքուն գիշերները, դժվար որոշումները, շարունակական ուսուցումը և մեծ պատասխանատվությունը։ Ուզում եմ գնահատանքի խոսքս ուղղել այդ անտեսանելի նվիրում համար:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր կարևորագույն բարեփոխման` առողջության ապահովագրության համակարգի ներդրման ընթացքն այսքան ճիշտ ապահովելու, համբերատարություն դրսևորելու համար:
Ի վերջո, գործնականում մեր քաղաքացիներին դուք եք ներկայացնում ու մատուցում բարեփոխումը, իսկ այն, որ ապահովագրության համակարգի հանդեպ մեր հասարակությունը ունի միանշանակ ընկալում, սա նաև ձեր աշխատանքի, մեր միասնական գործակցության արդյունքն է:
Շնորհակալ եմ:
Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, զարգանում են տեխնոլոգիաները, բուժման նոր մեթոդները, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը։
Հենց այդ արժեքն է եղել և շարունակելու է լինել առողջապահության հիմքում:
Շնորհավորում եմ բոլորիս` բժիշկներից մինչև մայարապետեր, բուժքույրեր, առողջապահական կազմակերպիչներից մինչև համակարգի նվիրյալներ:
Սեր և բարօրություն բոլորիս ընտանիքներին և արարում` խաղաղ Հայաստանում»: