ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
Փաշինյանը խժռեց հեղափոխության վերջին սուրբ բանը, ասում էր, թե ձեռքերս կկտրեմ, բայց ընտրություն չեմ կեղծի։ Ինձ չեք կարող ապացուցել, որ Փաշինյանի ռեյտինգը բարձրացել է, նա գիշերվա կեսին ասուլիս տվեց, ԿԸՀ-ին հրահանգեց, որ ինչ ուզում են, անեն, պետք է հաղթի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
«ՔՊ-ում մեռած են, իրենց հաշվարկը չօգնեց, որ սահմանադրական մեծամասնություն ունենան, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, մի քանի ամսից նրանք կհեռանան, Վրաստանին օրինակը մի՛ բերեք։ Սիրելի՛ ընդդիմություն, եթե ԲՀԿ-ին չթողնեն մտնի ԱԺ, մի՛ վերցրեք մանդատները, այդ դեպքում մեկ տարի անց Փաշինյանը նոր ընտրության կգնա, նա չի կարողանա փոփոխություններ անել, նշանակումներ անել, ստիպված է գնալ նոր ընտրության։
Բացի այդ, նրանք խոսելու նյութ չեն ունենալու, մի տվեք նրանց այդ հնարավորությունը»,- մեկնաբանեց պատգամավորը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ