ԿԸՀ–ն «բացատրություն է տվել» Ռոբերտ Քոչարյանին

https://arm.sputniknews.ru/20260620/kyhn-ardzaganqel-e-rvobert-qvocharjani-hajtararutjany-103677155.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65953095_0:0:1600:1200_1920x0_80_0_0_27a66da0e590452a25dbe6360437e246.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ռոբերտ քոչարյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ

հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ռոբերտ քոչարյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

Հանձնաժողովը հիշեցրել է` զորամասերում հաշվառված և քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը որևէ ձևաչափով հրապարակման ենթակա չէ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» կուսակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը։

Քոչարյանը հունիսի 19-ին ԶԼՄ–ներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հիմա ստուգում են ցուցակները, մոտ 30 000–ի տարբերություն կա քվեաթերթիկների քանակի և մատյաններում ընտրողների ստորագրությունների միջև։ Նա նշել էր, որ դրա բացատրությունը պետք է տալ, որը չկա։

«Ըստ Ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության` քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները, բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող` ընտրողների ստորագրված ցուցակների, հրապարակվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով: Ընտրական օրենսգրքի կարգավորումը հուշում է, որ ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակների հրապարակված մասի ստորագրությունները և ընտրությունների ընդհանուր մասնակիցների թվերը կարող են տարբերվել։ Կրկին հիշեցնում ենք, որ զորամասերում հաշվառված և քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը որևէ ձևաչափով հրապարակման ենթակա չէ»,– ասված է ԿԸՀ–ի հաղորդագրությունում։

Հանձնաժողովն ընդգծել է, որ քվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի 30 000 տարբերության մասին տարածվող տեղեկությունները թյուր են և չեն համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ ՔՊ-ն խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12։

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Նոր ուժ», «Հանուն Հանրապետության ժողովրդարության պաշտպանների դաշինք» և ԴՕԿ կուսակցությունները հունիսի 19-ին դիմեցին ՍԴ` պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: ՍԴ–ն դիմումները պետք է քննի 15-օրյա ժամկետում։

Leave a comment