Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է այս օրերին Ծաղկաձորում հավաք անցկացնող տղամարդկանց ընտրանուն ու մարզչական շտաբին: Այս մասին հայտնում է Ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ծանրորդներն արդեն սկսել են նախապատրաստվել տարվա վերջին կայանալիք աշխարհի առաջնությանը: