Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են ռազմական գործողությունները՝ չնայած հայտարարված հրադադարին: Շաբաթ օրը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել:
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են, որ իսրայելական ռազմական ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել երկրի հարավում և Բեքաայի հովտում գտնվող մի քանի օբյեկտի:
ՑԱՀԱԼ-ն էլ հայտնել է, որ «Հըզբոլլահը» Լիբանանի հարավում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 50 արկ է արձակել իսրայելական ուժերի ուղղությամբ, սակայն «Հըզբոլլահը» հայտարարել է, որ հավատարիմ է մնում հրադադարի ռեժիմին, սակայն կպատասխանի Իսրայելի կողմից օկուպացիան ընդլայնելու ցանկացած փորձի:
Հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել հունիսի 19-ին՝ ժամը 16:00-ին:
Դիտումների քանակ11