Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի առևտրի կենտրոնում 2 երիտասարդներ մաչետեով և դանակներով հարձակվել են մարդկանց վրա։
1 կին է մահացել, այլ տուժածներ կան։ Հարձակվողները ձերբակալվել են։
Հարձակվողներից մեկը մոտ 19 տարեկան է։
Shot–ի տվյալով՝ հարձակվողների փախուստը կանխել են ականատեսները, այդ թվում՝ առևտրի կենտրոնի պահակը, որը ծանր վնասվածք է ստացել։